"NARVAKI" LLC

Մեր հասցեն

ՀՀ Արարատի մարզ ք. Արտաշատ Մռավյան 6
հեռ. (+374 91) 362 555
        (+374 99) 000 308
        (+374 94) 450 308
        (+374 235) 2 24 24
Էլ.փոստ. marine.06@inbox.ru
«ՆԱՐՎԱԿԻ» ՍՊԸ տնօրինություն

Ընկերության մասին

Ներկա ժամանակում «ՆԱՐՎԱԿԻ» ՍՊԸ հանդիսանում է դպրոցական, գրասենյակային, խոհանոցային, մանկական կահույքի առաջատար արտադրողներից: Մենք առաջարկում ենք գրասենյակային և դպրոցական կահույքի լայն տեսականի, սկսել ենք արտադրել մանկական կահույքի նոր արտադրատեսակներ: Մենք կարող ենք առաաջարկել աթոռների լայն տեսականի` պատրաստված փայտից: Կարող ենք ձևավորել հյուրանոցներ, գրասենյակներ:

Օպտիմալ տեղադրման համար կարող եք օգտվել ընկերության դիզայների ծառայություններից, կարող ենք պատրաստել պատվիրատուի պահանջով անհատական նախագծով կահույք:

«ՆԱՐՎԱԿԻ» ՍՊԸ համար ապրանքները պատրաստվում են արտասահմանյան լավագույն սարքավորումներով: Արտադրության մեջ հիմնականում օգտագործում են էկոլոգիապես մաքուր արտադրանք:

Այսօրվա դրությամբ «ՆԱՐՎԱԿԻ» ՍՊԸ հաճախորդներն են տասնյակ պետական և մասնավոր կազմակերպություններ, դրանց թվում են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, մարզպետարաններ, համայնքներ, ուսումնական հաստատություններ, նախադպրոցական հիմնադրամներ, մասնավոր սեկտոր:

Ընկերության պատմության մասին

«ՆԱՐՎԱԿԻ» ՍՊԸ ստեղծվել է «ԱՀԱԳ» ա/կ հիման վրա, որն իր գործունեությունը սկսել է 1994թ:

«ՆԱՐՎԱԿԻ» ՍՊԸ մեծ դեր ունի հատկապես դպրոցների կահավորման գործում, միշտ աչքի է ընկնում որակյալ ապրանքների արտադրությամբ, վերջին տարիներին զարգանում է նաև գրասենյակային, մանկական, խոհանոցային կահույքի արտադրությունը:

2008թ. շահագործման է հանձնվել ընկերության նոր արտադրամասը, որը կահավորված է ժամանակակից հաստոցներով, սարքավորումներով:

Ներկայումս կառուցվում է ընկերության կահույքի խանութը:

«ՆԱՐՎԱԿԻ» ՍՊԸ ունի փորձված մասնագետներ:

Ընկերությունը աչքի է ընկնում նաև բարեգործությամբ:

Ընթացքի մեջ է հոլանդական կահույք արտադրող կազմակերպության հետ համագործակցություն սկսելու աշխատանքները: